Անգլերեն հայախոսների համար
«Պատմեք ձեր մասին» և հարցազրույցի առաջին րոպեները
Tell me about yourself-ը գրեթե միշտ առաջին լուրջ հարցն է, և հենց այստեղ է ձևավորվում առաջին տպավորությունը։ Հարցնողին չեն հետաքրքրում ձեր ծննդավայրը կամ դպրոցը․ նա ուզում է լսել ձեր աշխատանքային պատմության կարճ տարբերակը և հասկանալ, թե ինչու եք այսօր այստեղ։
Հարմար կառուցվածք․ հիմա (ինչով եք զբաղվում), առաջ (ինչպես եք այստեղ հասել), հետո (ինչ եք ուզում և ինչու է այս աշխատանքը տեղավորվում դրա մեջ)։
Մինչև հարցերը
Հարցազրույցը սկսվում է մի քանի նախադասությամբ, որոնք պատասխան են պահանջում, բայց երկար՝ ոչ։
- Nice to meet you. Thank you for inviting me.Շատ հաճելի է ծանոթանալ։ Շնորհակալություն հրավերի համար։
- Did you find us easily? — Yes, thanks. The directions were very clear.Հեշտությամբ գտա՞ք մեզ։ — Այո, շնորհակալություն, ճանապարհը շատ պարզ էր նկարագրված։
- Can I get you some water? — Yes, please. That would be great.Ջուր բերե՞մ ձեզ։ — Այո, խնդրում եմ, շատ լավ կլինի։
- Can you hear me OK? — Yes, I can hear you clearly.(Առցանց հարցազրույցում) Լա՞վ եք լսում ինձ։ — Այո, պարզ լսում եմ։
Tell me about yourself.
Պատմեք ձեր մասին։Ինչ են ուզում իմանալ․ Կարո՞ղ եք կարճ ու պարզ ներկայացնել ձեր փորձը, և ինչպե՞ս է այն կապվում այս աշխատանքի հետ։
Պատասխանի օրինակI'm a software tester with three years of experience. At the moment I work for a small company in Yerevan, where I test mobile banking apps. Before that, I studied computer science and did a six-month internship in quality assurance. Now I'd like to join a bigger team where I can move into test automation, and that's why this role caught my eye.
Ծրագրային ապահովման թեստավորող եմ, երեք տարվա փորձ ունեմ։ Հիմա աշխատում եմ Երևանի մի փոքր ընկերությունում, որտեղ թեստավորում եմ բանկային բջջային հավելվածներ։ Դրանից առաջ համակարգչային գիտություններ եմ սովորել և վեց ամիս պրակտիկա եմ անցել որակի ապահովման ոլորտում։ Հիմա ուզում եմ միանալ ավելի մեծ թիմի, որտեղ կարող եմ զբաղվել թեստերի ավտոմատացմամբ․ դրա համար էլ այս պաշտոնն ինձ հետաքրքրեց։
Ինչից խուսափել․ Սկսել ծննդյան տարեթվից և դպրոցից, պատմել ընտանիքի մասին, կրկնել ռեզյումեն տող առ տող։ Մեկ-երկու րոպեն բավական է։
Why do you want to work for us?
Ինչո՞ւ եք ուզում աշխատել մեզ մոտ։Ինչ են ուզում իմանալ․ Ծանոթացե՞լ եք ընկերությանը, թե՞ ուղարկել եք ռեզյումեն բոլորին։ Գործատուն ուզում է անկեղծ հետաքրքրություն տեսնել։
Պատասխանի օրինակI've used your app for two years, so I know the product from the customer's side. I like that you release updates often and that you actually reply to user feedback. I want to work somewhere where quality really matters, and from what I've read about your team, it does here.
Երկու տարի է՝ օգտագործում եմ ձեր հավելվածը, ուստի արտադրանքը հաճախորդի տեսանկյունից գիտեմ։ Ինձ դուր է գալիս, որ հաճախ եք թարմացումներ թողարկում և իսկապես պատասխանում եք օգտատերերի կարծիքներին։ Ուզում եմ աշխատել մի տեղ, որտեղ որակն իրոք կարևոր է, և ձեր թիմի մասին կարդացածիցս թվում է, որ այստեղ այդպես է։
Ինչից խուսափել․ «Ձեր աշխատավարձն ավելի բարձր է» կամ «Ինձ ցանկացած աշխատանք է պետք»։ Գուցե ճիշտ է, բայց սա այն չէ, ինչ ուզում են լսել։
Why are you leaving your current job?
Ինչո՞ւ եք հեռանում ներկա աշխատանքից։Ինչ են ուզում իմանալ․ Չկա՞ արդյոք կոնֆլիկտ կամ խնդիր, որը կարող է կրկնվել։ Ինչի՞ եք ձգտում։
Պատասխանի օրինակI've learned a lot in my current job, and I'm grateful for that. But the company is small, and there's no room to move into a senior role. I'm looking for more responsibility and a team I can grow with.
Ներկա աշխատանքում շատ բան եմ սովորել և շնորհակալ եմ դրա համար։ Բայց ընկերությունը փոքր է, և ավագ պաշտոնի հասնելու հնարավորություն չկա։ Ավելի շատ պատասխանատվություն եմ ուզում և թիմ, որի հետ կարող եմ աճել։
Ինչից խուսափել․ Քննադատել ներկա ղեկավարին կամ գործընկերներին։ Նույնիսկ եթե իրավացի եք, հարցնողը մտածում է՝ ինչ կասեք իր մասին հաջորդ հարցազրույցում։
Արտահայտություններ ձեր պատմության համար
- I'm a … with five years of experience in …Ես … եմ, … ոլորտում հինգ տարվա փորձ ունեմ։
- At the moment I work for …, where I'm responsible for …Հիմա աշխատում եմ …-ում, որտեղ պատասխանատու եմ …-ի համար։
- Before that, I spent two years at …Դրանից առաջ երկու տարի աշխատել եմ …-ում։
- What I enjoy most about my work is …Աշխատանքիս մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս …
- That's why this role caught my eye.Դրա համար էլ այս պաշտոնն ինձ հետաքրքրեց։
Հաճախ տրվող հարցեր
Կարելի՞ է անձնական բան էլ ասել
Կարճ և եթե դա կապված է աշխատանքի հետ․ I run a small coding club for teenagers on weekends ծրագրավորողի համար լավ վերջաբան է։ Ընտանեկան կարգավիճակը, տարիքը կամ կրոնն այստեղ անհրաժեշտ չեն։
Ներկա, թե՞ անցյալ ժամանակ
Այն, ինչ հիմա եք անում՝ ներկա պարզով (I work, I test), ավարտված փուլերը՝ անցյալ պարզով (I studied, I did an internship), իսկ փորձի տևողությունը՝ Present Perfect-ով (I've worked in testing for three years)։
Նույն թեմայով
Անգլերենի այլ ուղեցույցներ
- Անգլերենի արտասանությունth, w և v, ship և sheep, bag և back․ հնչյուններ, որոնք հայախոսը հեշտությամբ շփոթում է, բառազույգերով։
- Խաբուսիկ բառերՖաբրիկան fabric չէ, իսկ սմոկինգը՝ smoking։ Բառեր, որոնք նման են անգլերենին, բայց այլ բան են նշանակում։
- Նամակ անգլերենովԻնչպես սկսել և ավարտել նամակը, քաղաքավարի խնդրանքներ և պաշտոնական ու ընկերական ոճի տարբերությունը։
Կայքում նաև
Աղբյուրներ
Անգլերենը՝ հայերեն բացատրություններով
Haylingua-ի անգլերենի դասընթացը կարճ դասերից է, բացատրությունները՝ հայերեն, և յուրաքանչյուր բառ կարելի է լսել։ Առաջին հինգ դասն անվճար է։